Լրահոս
Քաղաքական
14:55
19.10.22
147

Խնդիրը ոչ թե քիչ ուտելու մեջ է, այլ սխալ ուտելու մեջ․ Վահան Քերոբյան

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է, որ պարենային անվտանգությունը այսօր երեք ամենակարևոր խնդիրներից մեկն է, և այսօր անհրաժեշտ է ոչ միայն անհրաժեշտ քանակով պարենով ապահովելու, այլև ճիշտ սնվելու հարցը։ 

«Մինչև երկու տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև  սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը ունեն թերսնվածություն։ Հիմա դրա վերաբերյալ մենք աշխատանքներ են տանում, որ մարդիկ իմանան, թե ինչ պետք է մտնի իրենց սննդի մեջ»,- նշել է Քերոբյանը և հավելել, որ խոսքը գնում է անհրաժեշտ վիտամինների, կալորիաների բաղադրության մասին։

«Շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ։ Թերսնված երեխաները նաև շատ են բարեկեցիկ ընտանիքներում, որովհետև մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել երեխաներին։ Պետք է սննդակարգ կազմեք, մինչև տարվա մեջ կունենանք ընդունված պարենային ռազմավարություն, որի մեջ ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտել և այլն»,- ասել է նախարարը։