Լրահոս
Քաղաքական
20:20
03.04.25
291

Խայտառակություն. մանկասայլակի վրա քշող վարորդին տուգանում են, ազդանշան տվողին՝ ասֆալտին փռում

Վարորդին մեքենայից քաշելով հանելուց ու գետնին պառկեցնելուց հետո բերման ենթարկած պարեկները արդյոք նույն կայծակնային արագությամբ են արձագանքել նաև դրանից օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքի: 

Տոյոտայի վարորդը Չարենցի փողոցում՝ ՔՊ գրասենյակի մոտ, հանդիպակաց է դուրս եկել երթևեկությանը, ինչի ընթացքում հրաշքով են փրկվել հետիոտները, որոնցից մեկը մանկասայլակով կին է եղել: Այդ տեսանյութը այսօր է հայտնվել համացանցում: Ներքին գործերի նախարարությունը «Հայլուր»-ին խոստացել է պարզաբանում ներկայացնել դեպքի վերաբերյալ, բայց այն դեռ չենք ստացել: