Լրահոս
Արցախ
22:25
11.04.23
202

Խաղաղությունը խոսք չէ, խաղաղությունը թուղթ չէ, խաղաղությունը գործողություն է. Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՀՀ իշխանությունների ազդարարած «խաղաղության» գործընթացին է անդրադարձել։

«Խաղաղությու՞ն գոչեցիք... ու 120 000 շրջափակված ու ահաբեկչության ենթարկվող հայեր, 4 մարած հայի օջախ, 6 վիրավոր...

Մինչ խաղաղություն ես մուրում, թուրքի յաթաղանը օրորոցում հայ մանուկին է գլխատում:

Քո ձեռքին՝ երկաթե մուրճ, թշնամու ձեռքը կացին ես դրել... Չի՛ լինում այդպես. խաղաղությունը խոսք չէ, խաղաղությունը թուղթ չէ, խաղաղությունը գործողություն է...»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։