Լրահոս
Հասարակական
14:51
21.11.22
151

Վթարի ենթարկված 49-ամյա ուղևորուհու կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը և ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց:

Նոյեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած ուղևորուհին՝ 49-ամյա Իրինա Օհանյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: