Լրահոս
Հասարակական
12:50
21.02.22
205

Վթարի է ենթարկվել Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալը

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում  Երևանի բնակիչ, 41-ամյա Սարգիս  Յազիչյանը իր վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:  

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդ Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է: