Լրահոս
Հասարակական
13:15
12.10.24
336

Վթար՝ Սեբաստիայի փողոցում. տուժածներ կան

Img default alt hy

Հոկտեմբերի 12-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հնարավոր է սա 7 մարդ, շտապօգնություն, ավտոմեքենա and տեքստ նկարն է

Հնարավոր է սա 1 անձ and ավտոմեքենա նկարն է

Հնարավոր է սա 2 մարդ, ավտոմեքենա and տեքստ նկարն է