Լրահոս
Զինված ուժեր
12:00
01.08.25
127

Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների ընդհանուր շահերին. Սուրեն Պապիկյան

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։

«Հարգելի՛ պարոն Դուն Ցզյուն, իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ:

Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների ընդհանուր շահերին»,- նշել է Պապիկյանը։