Լրահոս
Հասարակական
22:10
21.11.22
153

Վրեժ, վախ ու կասկած. Պեմզաշենը՝ հրեշավոր սպանությունից հետո

Վրեժ, վախ ու կասկած իրար են խառնվել Պեմզաշենում: Սպանդի զոհ դարձած ընտանիքի հոր բարեկամուհիները փորձել են հրդեհել մեղադրյալներից մեկի տունը:

Վրիժառության այդ ակտը կանխել են Պեմզաշենում արդեն տասներկու օր հերթապահող իրավապահները:

Պեմզաշենցիները թեև լսել են իրենց համագյուղացու ինքնախոստովանական ցուցմունքը, սակայն ոմանք կասկածում են, որ, իրենց խոսքով, «էդ խփնվածը» կարող էր միայնակ այդպիսի ոճիր գործել: