Լրահոս
Տարածաշրջան
14:25
01.02.22
490

Վրաստանը չեղարկում է կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»

Img default alt hy

Վրաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն հայտարարել է, որ երկրում չեղարկվում են կորոնավիրուսի «կանաչ անձնագրերը»։ «Sputnik Грузия»-ի փոխանցմամբ՝ Գիբրաձեն այս մասին ասել է այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։

«Կանաչ անձնագրերը», որոնք ճանաչվում են ԵՄ-ի կողմից, Վրաստանում սկսցին գործել 2021 թվականի դեկտեմբերի 1-ից։ Առանց անձնագրերի անհնար էր մուտք գործել ռեստորաններ, թատրոններ, ֆիթնես կենտրոններ և այլ հաստատություններ։ 

«Հաշվի առնելով օմիկրոնի տարածման արագ տեմպերը և վիրուսի թույլ ընթացքը, ինչպես նաև համաշխարհային պրակտիկան՝ խորհուրդը որոշել է վերացնել կանաչ անձնագիր պահանջելու պարտավորությունը»,- ասել է Գիբրաձեն։

Պաշտոնյան միևնույն ժամանակ հավելել է, որ COVID-19-ի հայտնաբերման և գրանցման բոլոր համակարգերը շարունակում են գործել։ «Նրանք, ովքեր կանաչ անձնագրի կարիք ունեն արտերկիր մեկնելու համար, կրկին կկարողանան օգտվել այդ մեխանիզմից»,- եզրափակել է Գիբրաձեն: