Լրահոս
Տարածաշրջան
13:31
28.05.25
263

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Img default alt hy

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաժարական է տվել։ Apsny.ge-ն գրում է, որ նրա հայտարարությունը տարածել է նախարարությունը։

Նրա խոսքով՝ իր համար հեշտ չէ հրաժարականի որոշումը՝ նշելով, որ 2011 թվականից ինքը մասնակից է «պարոն Բիձինա Իվանիշվիլու գլխավորած և երկրում հիմնարար փոփոխությունների հանգեցրած պայքարին»։

Գոմելաուրին գրում է, որ հպարտանում է իր ձեռքբերումներով, «որին հասել է երկիրը կառավարական թիմի գլխավորությամբ»՝ ընդգծելով, որ հավատարիմ է մնում դրան, և որ ցանկացած պահի պատրաստ է «անհրաժեշտության դեպքում աջակցել պետությանը և իշխող թիմին»։

Նախկին պաշտոնյան գրում է, որ ավելի քան 10 տարի աշխատել է պետական ​​հատվածում. զբաղեցրել է Վրաստանի ՆԳՆ-ի, Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության և փոխվարչապետի պաշտոնները, ինչը տքնաջան աշխատանք է, որը էներգիա է պահանջում։

Վախթանգ Գոմելաուրին գրում է, որ այսօր Վրաստանում «հանգիստ իրավիճակ է» և նա խնդրել է «Վրացական երազանքի» թիմին հրաժարական տալ, ինչը թույլ կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին՝ կնոջը, երեխաներին և վերջերս ծնված թոռանը։

Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավարը շնորհակալություն է հայտնում օլիգարխ, «Վրացական երազանքի» հիմնադիր և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, ով վստահել է նրան «բարձրագույն պաշտոններում ծառայել իմ երկրին»։