Լրահոս
Միջազգային
13:50
25.08.22
84

Բորժոմիում չի հաջողվում մարել անտառային հրդեհները. Հայաստանն օգնություն է առաջարկում Վրաստանին

Վրաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Բորժոմիում, արդեն մի քանի օր է՝ չի հաջողվում մարել անդտառային հրդեհները:

Կրակի տարածումը կանխելու համար պայքարում է 1200 մարդ՝ այդ թվում Ներքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։

Աշխատում է 120 միավոր ծանր տեխնիկա, տրակտորներ, որպեսզի ճանապարհ հարթվի դեպի կրակի օջախներ:

Հայաստանը հարևան Վրաստանին օգնություն է առաջարկել: