Լրահոս
Տարածաշրջան
23:45
23.09.24
291

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները Վրաստանում զորավարժություններ են անցկացնում

Img default alt hy

Վրաստանում սկսվել են «Eternity-2024» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեք երկրների պետական ​​կառույցները տարբեր խնդիրներ են իրականացնելու՝ կազմակերպելու ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։