Լրահոս
Հասարակական
23:36
18.11.22
174

Volkswagen-ը կոտրել է գազատար խողովակը, ապա հայտնվել ձորակում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Վարորդն ու ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։