Լրահոս
Քաղաքական
11:23
24.08.22
360

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

 

«Սպուտնիկ Արմենիա»-ն հայտնում է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Միաժամանակ ընդգծվել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։