Լրահոս
Հայաստան
12:56
11.01.22
1 607

Վիտալի Բալասանյանին վիրահատելու անհրաժեշտություն չկա. «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Էրեբունի» բուժկենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը։

Երեկ՝ հունվարի 10-ին, հայտնի դարձավ, որ Բալասանյանը սրտի նոպա է ունեցել և հոսպիտալացվել է։

«Պարոն Բալասանյանի առողջական վիճակը նորմալ է, նա վիրահատական միջամտության ենթարկվելու կարիք չունի»,- ասել է Մանուկյանը։