Լրահոս
Քաղաքական
13:30
15.04.23
172

Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Img default alt hy

Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ պատրաստվում է  մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։

«Սիրելի՛ երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ՝ գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ, ու իմ ամենօրյա աշխատանքն ու ազնիվ ցանկությունը մեր մայրաքաղաքը միասին ավելի ապահով, մշակութային, հարմարավետ, զարգացող և կանաչ համայնք դարձնելն է։

Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում, ինչպես նաև մեր սիրասուն Երևանի համար այս կարևոր շրջափուլում՝ մեր համատեղ երազանքներն ու քաղաքաշինական իղձերը կյանքի կոչելու դժվարին, պատասխանատու, բայց նաև անչափ հաճելի գործում», - գրել է նա։