Լրահոս
Իրավական
14:22
24.08.22
103

Վիճաբանություն և սպանություն՝ Վանաձորում. կա ձերբակալված անձ

Img default alt hy

Օգոստոսի 23-ին՝ ժամը 23։55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում, նշված վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հովհաննես Հակոբյանին և հիվանդանոց տեղափոխված 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը: Օգոստոսի 24-ին, ժամը 01։25-ին, նա հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության Տարոնի բաժին:
Կատարվում է նախաքննություն: