Լրահոս
Արցախ
14:48
25.08.22
97

Վերջին բնակիչները դուրս են եկել Բերձորից. Լաչինի միջանցքով երթևեկությունը դեռ շարունակվում է

Բերձորի քաղաքապետը «Հայլուր»-ի հետ զրույցում հայտնել է, որ վերջին բերձորցիները այս գիշեր են դուրս եկել բնակավայրից: Ինքը՝ քաղաքպետը, դեռ քաղաքում է:

Նա մեզ հայտնել է, որ երթևեկությունը Լաչինի միջանցքով դեռ շարունակվում է այնպես, ինչպես առաջ էր ու հերքել է ադրբեջանական մամուլում տարածված տեսանյութերը, թե ռուս խաղաղապահները ապամոնտաժել են իրենց հենակետերը, դուրս եկել Բերձորից: