Լրահոս
Սպորտ
17:30
06.01.23
86

Վերջին 3 խաղում 31 դեղին և 4 կարմիր քարտ ցույց տված հայտնի մրցավարին ուղարկում են «թոշակի»

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Իսպանացի մրցավարի Մատեո Լաոսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան:

Վերջին երեք խաղերում, որոնց թվում է նաև ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչի՝ Նիդերլանդներ – Արգենտինա հանդիպումը, նա ցույց է տվել 31 դեղին և 4 կարմիր քարտ:

Հունվարի 5-ին հայտնի է դարձել, որ Լաոսը չի սպասարկելու Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրի ոչ մի հանդիպում, քանի որ այլև չի վայելում նախկին վստահությունը:

Մատեո Լաոսը սպասարկել է 2021 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ինչպես նաև աշխատել ԱԱ-2018-ի և ԱԱ-2022-ի ժամանակ: