Լրահոս
Հասարակական
15:23
22.04.22
451

Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի շինարարությունը ՀՀ տարածքով․ Փաշինյան

Img default alt hy

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցի մասին:

Նա շնորհակալություն է հայտնել, որ ՌԴ գործընկերներն իրեն ջերմ են ընդունել։ Վարչապետը ՌԴ այցը արդյունավետ է համարել:

Փաշինյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի ամենաառանցքային հարցերը, ինչն արտահայտված է Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության մեջ:

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարծաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի ու Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը:

Տվյալ հարցում կարող ենք արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը ու այս ֆոնին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի ու ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով. հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել»,- ասել է վարչապետը: