Լրահոս
Հայաստան
17:55
19.02.22
204

Վճարումները չկատարած բաժանորդների էլեկտրամատակարարումը փետրվարի 21-ից կդադարեցվի․ ՀԷՑ

Img default alt hy

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է․

«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ հունվարի ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է փետրվարի 16-ին:

Մինչև փետրվարի 16-ը իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո փետրվարի 21-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի»։