Լրահոս
Հասարակական
21:00
07.08.25
168

«ՈՒԱԶ»-ով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզվել է

Img default alt hy

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։

«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը։

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Վարդենիսի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության բաժին և խոստավանել կատարած խախտումը։

Փաստի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ և նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ»-նշվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսնյութում: