Լրահոս
Քաղաքական
14:26
31.03.23
120

Վարդանյանն ինքն է սադրել միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը․ Աշոտյան

Img default alt hy

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մհերին անձամբ չեմ ճանաչում։ Բայց զանգվածային ֆիզիկական բռնությունը ԱԺ-ում կիրառած և անպատիժ մնացած ՔՊ-ական ոհմակի վայնասունը դեպքի առիթով զավեշտալի է։

Իսհ ԱԺ-ում ծառայություն իրականացնող իրավապահների կրկնակի ստանդարտների պահվածքը ծառայամտության և օրենքի ընտրողական կիրառման ամենացցուն դրսևորումներից է։

Որքան հասկացա անկողմնակալ լրահոսից Վարդանյանն ինքն է սադրել է միջադեպը, իսկ այն հետագայում սրել է Ալենը։

Վստահ եմ, որ թե ԱԺ-ի քաղաքական մեծամասնության բիոզանգվածը, թե նրանց սպասարկող իրավապահները փորձելու են ծածկադմփոց անել իրականությունը, դրա փոխարեն բեմադրելով այլ շոուներ և ջանք չղնայելով շեղել հայ հասարակության ուշադրությունը Սյունիքում և Արցախում տեղի ունեցող հերթական դավաճանական զարգացումներից։

Իսկ «բռնեք գողին» գոռացող իրական գողերի համապարփակ պատիժը Աստծո, օրենքների և մարդկանց կողմից դեռ առջևում է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջև միջադեպ է տեղի ունեցել։