Լրահոս
Իրավական
20:13
03.11.25
169

Վարդան Ղուկասյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. թաքուն են պահել քննիչի որոշումը

Եթե Գյումրիի քաղաքապետի նկատմամբ հոկտեմբերի 21-ին կիրառված նոր խափանման միջոցը՝ պաշտոնավարման կասեցումը, ակնհայտորեն բացառում է կալանքը, ինչո՞ւ է մինչև հիմա Վարդան Ղուկասյանն անազատության մեջ: Պատասխանատու մարմինները չեն արձագանքել պաշտպանական թիմի այս հարցին: Ըստ փաստաբանների՝ Ղուկասյանը արդեն երկու շաբաթ ապօրինի է կալանավորված: