Լրահոս
Իրավական
18:45
01.11.25
7 299

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, բայց ազատ չեն արձակում

Img default alt hy

Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ: 

Այս մասին հայտարարություն է տարածել  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպնական խումբը, նշելով, որ այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025թ-ից առկա է քննիչի կողմից նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ: 

«News.5tv.am»-ի հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասաց, որ քննիչը որոշել է խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը. «Այդ պարագայում կալանքն արդեն ակնհայտ ապօրինի է, և պետք է անհապաղ ազատ արձակեն, բայց մինչ օրս պահում են կալանքի մեջ: Ե՛վ ՄԻՊ-ին, և՛ գլխավոր դատախազին, և՛ արդարադատության նախարարությանը դիմել ենք, պատասխան չենք կարողանում ստանալ»,- ասաց փաստաբանը: