Լրահոս
Հայաստան
16:46
11.01.22
109

Վարչապետը ցավակցել է Ռազմիկ Դավոյանի հարազատներին ու գործընկերներին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ:

Հեռագրում նշված է.

«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»: