Լրահոս
Հայաստան
09:50
26.03.22
1 354

Վարչապետի աշխատակազմը ևս երկու մեքենա է գնել` մոտ 30 մլն դրամով. «168.am»

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Վարչապետի աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով դեպարտամենտին պատկանող «TOYOTA LC 150 4.0 GAS» և JTEBU3FJX05048036 մակնիշի տրանսպորտային միջոցները՝ համապատասխանաբար՝

24 293 595 և 5 333 248 դրամ արժողությամբ, փոխանցվել են վարչապետի աշխատակազմին։ Այս մասին գրում է «168․am»-ը։

«Ճանապարհային դեպարտամենտ»ի ավտոմեքենաները վարչապետի աշխատակազմին նվիրելու արդյունքում հնարավորություն է ստեղծվել նորացնել աշխատակազմի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցները, որն ուղղված կլինի թե՛ աշխատակազմի գործառույթների, և թե՛ աշխատակազմում առկա շահագործվող գույքի արդյունավետության բարձրացմանը։