Լրահոս
Քաղաքական
21:36
30.06.26
39

Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները

Հետընտրական խմորումները շարունակվում են «Քաղաքացիական պայմանագրի» ներսում: 

Մինչ թեժանում է սկանդալը Ալեն Սիմոնյանի անվան շուրջ, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր թիմակիցներն էլ ՔՊ-ականներ են, բայց որոշ ՔՊ-ականներ ավելի ՔՊ-ական են, քան մյուսները, ընդ որում՝ ամենաքպականները զտարյունները չեն, այլ նրանք, որոնք նախկինում ճիշտ պահին ճամբարափոխ են եղել: