Լրահոս
Տարածաշրջան
12:43
30.06.26
56

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կփոխանակեն գաղտնի տեղեկություններ

Img default alt hy

Ադրբեջանը բաց է աշխարհի համար անհայտ կորած անձանց հարցում և հաստատում է այս ոլորտում հայկական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Այս մասին «Անհայտ կորածների խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը թույլ կտա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիներին գաղտնի տեղեկություններ տրամադրել անհայտ կորած անձանց, այդ թվում՝ նրանց թաղման վայրերի մասին։

«Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, և այն տրամադրող անձը ոչ մի պարագայում պատասխանատվության չի ենթարկվի։ Նպատակն է՝ նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտմանը»։