Լրահոս
Միջազգային
23:58
30.06.26
171

Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան

Img default alt hy

Անկարան ակնկալում է, որ Եվրամիությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կզարգացնի օբյեկտիվ չափանիշների հիման վրա և առանց խտրական մոտեցումների։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի և եվրահանձնակատարների հետ բանակցություններից հետո։

«Մենք այսօր մեր երկրում ընդունեցինք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ տիկին Կայա Կալլասին, ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուններին։ ԵՄ-ին անդամակցությունը մեր երկրի համար մնում է ռազմավարական նպատակ։ Մենք պատրաստ ենք զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այս ըմբռնման հիման վրա։ Ակնկալում ենք, որ ԵՄ-ն նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունները կառաջնորդի օբյեկտիվ չափանիշների ու վաստակի հիման վրա և առանց որևէ խտրականության», - գրել է Ֆիդանը X-ում:

Նա հույս է հայտնել, որ «Եվրոպական հանձնաժողովի երեք կարևոր անդամների համատեղ այցը կարևոր քայլ կդառնա Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու ճանապարհին»։

Շփումների շրջանակում կողմերը «գնահատել են ընթացիկ տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վիճակը՝ առաջին հերթին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և ռուս-ուկրաինական» հակամարտությունը։