Լրահոս
Հասարակական
18:25
30.06.26
530

Ողբերգական ավտովթար՝ Մարգարա-Էջմիածին ճանապարհին․ կա 1 զոհ

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաննարում Մարգարա-Էջմիածին Մ3 ավտոճանապարհին բախվել են «Volkswagen» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։