Լրահոս
Իրավական
17:14
02.11.25
2 246

Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը կալանավորվել է․ ՔԿ

Img default alt hy

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձնը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ դանակահարված 22–ամյա Էրիկ Դ.–ն որպես մեղադրյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Նա մի խումբ անձանց հետ, ըստ մեղադրանքի, սպանել են 21-ամյա Հայկին, դին այրել եւ Ստեփանավանի վարչական տարածքում՝ դաշտամիջյան տարածքում հողով և քարերով թաքցրել։ Սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։