Լրահոս
Քաղաքական
11:40
06.01.23
117

Վահան Քերոբյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2022 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց պաշտոնանկություններով և իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններն այդքանով չեն սահմանափակվելու և թիրախում նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաև իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, նա ևս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որևէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»: