Լրահոս
Առողջապահական
12:00
11.01.22
94

Վահան Քերոբյանը և Անահիտ Ավանեսյանը ստացան կորոնավիրուսի դեմ պատվաստման խթանիչ դեղաչափը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով։