Լրահոս
Հայաստան
22:46
07.07.26
38

Ավերիչ կարկուտից ու պտտահողմից հրաշքով են փրկվել. ջարդուփշուր են եղել ջերմոցները Արմավիրի մարզում

Լարված իրավիճակ է եղել այսօր Արմավիրում: Կարկուտից տուժած գյուղացիները կարճ ժամանակով փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը՝ պահանջելով, որ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցման հստակ ծրագիր։ Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերում ուժգին կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել գյուղացիների ամբողջ տարվա աշխատանքը։