Լրահոս
Իրավական
00:00
27.04.23
266

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Img default alt hy

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասում ձերբակալ և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել էջմիածինցի 41-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ափիոնով լցված փաթեթներ և քացախաթթվի անհիդրիդով ներարկիչ։

Տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցները ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։