Լրահոս
Հասարակական
19:20
01.02.22
369

Մարտունու բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում մարիխուանա կար

Img default alt hy

Հունվարի 27-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու և Գավառի բաժինների ծառայողների և ճանապարհային ոստիկանների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Զոլաքար և Վարդենիկ միջհամայնքային ճանապարհամերձ հանդամասից, «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկեցին Զոլաքար գյուղի 38-ամյա մի բնակչի, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: