Լրահոս
Տարածաշրջան
16:06
01.02.22
184

Թուրք զինվորականները մարզում են ադրբեջանական «komando» ստորաբաժանումներին

Img default alt hy

Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «komado» ստորաբաժանումների զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրք սպաների համակարգմամբ ընթացող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմական բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները:

Ուշագրավ է, որ «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո: Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում: