Լրահոս
13:02
23.05.23
101

Թշնամին գիշերը կրակել է Կուտականի մոտ գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ

«Արցախը Ադրբեջան է և վերջ» ասելու՝  Ալիևի պահանջը կատարելու՝ Փաշինյանի երեկվա քայլից ժամեր հետո ադրբեջանցիները նորից ակտիվացել են հայ-ադրբեջանական սահմանին: Կեսգիշերից 20 րոպե հետո թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կուտականի մոտ գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ մոտ 40 րոպե շարունակված հրաձգությունից հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 8-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: