Լրահոս
Իրավական
19:15
17.04.23
270

Թշամին կրակել է գյուղաշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ. Արցախի ՔԿ

Img default alt hy

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին՝ ժամը 11:05-ի սահմաններում,  ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, Արցախի Հանրապետության Մարտունու  շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող  «Շեխերի երես» կոչվող տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի թվով երկու բնակիչների ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից վերջիններիս ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: