Լրահոս
Հասարակական
13:02
13.10.24
572

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, իրական կյանքում մարդու բյուջեի վրա չի ազդի. Ավինյան

Img default alt hy

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ միասնական տոմսային համակարգի անցման պահից գրեթե ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովվի, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու։

«Վերջնական գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա, բայց, ընդհանուր առմամբ, բերվել է մեկ միասնական տրամաբանության։

Կարծում եմ՝ գնային տատանումն իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի այդ փոփոխությունները»,-ասաց նա։