Լրահոս
Հասարակական
22:31
20.01.25
333

Տրանսպորտային բոյկոտի ալիքը թափ է հավաքում ուղեվարձի բարձրացումից 11 օր առաջ

 

Տրանսպորտի նոր սակագների ու քարտային համակարգին անցնելու մասին է այս ռեպորտաժը: «Հայլուր»-ի հարցախույզի գրեթե բոլոր մասնակիցները պնդում են, որ չեն ենթարկվելու նոր կարգին: Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները պատրաստվում են կասեցնել փետրվարի 1-ին ուժի մեջ մտնող նախագիծը ու բարեփոխումների ավելի մատչելի փաթեթ ներկայացնել վաղը հրավիրված ավագանու արտահերթ նիստին: