Լրահոս
Միջազգային
23:58
02.08.25
302

Թրամփը միջուկային սուզանավեր է տարել Ռուսաստանի մոտ. Մոսկվան ցուցադրում է «Կնյազ Պոժարսկին»

Միջուկային սպառնալիքների են անցել Վաշինգտոնն ու Մոսկվան: ԱՄՆ նախագահ Թրամփը հրահանգել է միջուկային երկու սուզանավ տեղակայել Ռուսաստանի մերձակայքում՝ պատասխանելով Մեդվեդևի «վերջնագրերի խաղ» խաղալու մեղադրանքին: Թրամփը չի հստակեցրել՝ խոսքը միջուկային զենք կրող սուզանավերի՞, թե՞ միջուկային շարժիչով աշխատող սուզանավերի մասին է։ ԱՄՆ նախագահի այս հայտարարությունից հետո Ռուսաստանը ցուցադրել է իր «Կնյազ Պոժարսկի» հսկայական հրթիռային սուզանավը, որը ռազմավարական միջուկային ուժերի հիմքն է: