Լրահոս
Միջազգային
21:58
20.01.26
135

Թրամփը չի ծրագրել այցելել Փարիզ․ DPA

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայում գտնվելու ընթացքում դեռևս չի ծրագրել այց Փարիզ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին։ 

Ինչպես սպասվում է, Թրամփը հունվարի 21-ին ելույթ կունենա Դավոսում (Շվեյցարիա) կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովում: 

Հունվարի 20-ին ԱՄՆ նախագահը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական ուղերձը, որում առաջարկվել է հունվարի 22-ին Փարիզում կազմակերպել G7 հանդիպում և հրավիրել Ռուսաստանին և Ուկրաինային մասնակցելու։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը հանդիպման հրավեր չի ստացել։

DPA-ի փոխանցմամբ՝ Ելիսեյան պալատը հաստատել է, որ Մակրոնն իսկապես նման ուղերձ է հղել։