Լրահոս
Միջազգային
14:30
05.02.25
178

Թրամփն իրարանցում է առաջացրել Սպիտակ տանն ու աշխարհում. ԱՄՆ նախագահը վերցնում է Գազան

 

Թրամփի աղմկոտ ու սկանդալային հայտարարությունների շարքը շարունակվում է: Ուզում է «վերցնել Գազան» Միացյալ Նահանգների նախագահը, որ մինչև երդմանակալությունը խաղաղություն էր խոստանում ամբողջ աշխարհին: ԱՄՆ նախագահի համոզմամբ՝ Գազան քանդելու ենթակա վայր է, որտեղ բնակիչները չեն վերադառնա, եթե այլընտրանք ունենային: Այս հայտարարությունները Թրամփն արել է նստած այն մարդու կողքին, որը քանդման ենթակա տարածք է դարձրել Գազան: