Լրահոս
Քաղաքական
20:51
04.04.25
233

Թրամփին է դիմում Ռուբեն Վարդանյանի փաստաբանը. Բաքվի դատարանում հարցաքննել են Դավիթ Իշխանյանին

 

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է 15 հայ ռազմագերիների գործի քննությունը: Հինգշաբթի դատախազի հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը: Նա պատմել է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար է եղել և զեկուցել է իր վերադաս Մոնթե Մելքոնյանին: Ադրբեջանական «Ազերթաջ» լրատվականը հայտնում է, թե Իշխանյանին հարցրել են՝ ո՞րն է եղել «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի նպատակը»: Իշխանյանը պատասխանել է՝ «նպատակը Արցախի միավորումն էր Հայաստանին»։