Լրահոս
Միջազգային
20:04
20.01.25
259

Թրամփի սկանդալային հյուրերը և պատմական օրվա այլ ինտրիգներ. շուտով կերդվի ԱՄՆ 47-րդ նախագահը

 

Մի քանի ժամից Դոնալդ Թրամփը պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Երևանի ժամանակով երեկոյան 9-ին Կապիտոլիումի շենքում տեղի կունենա ընտրված նախագահի երդմնակալության արարողությունը: Թրամփը դառնում է ԱՄՆ պատմության երկրորդ նախագահը, որ ընտրվում է երկրորդ՝ ոչ անընդմեջ ժամկետով. առաջինը Գրովեր Քլիվլենդն էր: Թրամփը Վաշինգտոն է ժամանել հսկայական ավտոշարասյունով ու նույնքան հավակնոտ ծրագրերով: