Լրահոս
Միջազգային
00:34
16.09.24
465

Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել

Img default alt hy

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել, հայտնել է կոնգրեսական Թեյլոր-Գրինը։

«Հրաձգություն է տեղի ունեցել այն վայրում, որտեղ գտնվել է Դոնալդ Թրամփը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում Թրամփի գոլֆի ակումբի մոտ»,- հայտնել է կոնգրեսականը։

Թրամփի հաղորդակցության շտաբի ղեկավար Սթիվեն Չունգն էլ հայտնել է, որ Թրամփն ապահով է, կրակոցները նրան ուղղված չէին։