Լրահոս
Քաղաքական
17:26
31.01.26
518

Թույլ չենք տալու, որ տիրադավ հակահայերը փորձեն գրավել Գուգարաց թեմի առաջնորդարանը․ Գրիգ Հարությունյան

Img default alt hy

Երևանի ավագանու անդամ Գրիգ Հարությունյանը գրել է․ 

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր քննչական կոմիտե են հրավիրվել սրբազան եպիսկոպոսներ, որոնցից մեկը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն է.

Միանշանակ հավաստիացնում եմ Ձեզ, որ գործընթացը բացարձակ ապօրինի է և չի կրում իրենից որևէ հիմք։

Ուստի, որպես ծննդով լոռեցի, Գուգարաց թեմի հոգևոր զավակ, պարտքս եմ համարում հանդես գալ հայտարարությամբ, որ եթե, Սրբազանի հանդեպ կիրառվի որևիցէ ապօրինի գործողություն կամ քաղաքական հետապնդում, ապա ես և իմ բոլոր ընկերները, ինչպես նաև Լոռվա աշխարհի շատ ու շատ թասիբով ու արժանապատիվ մարդիկ, անվերապահորեն աջակցելու և կանգնելու ենք մեր շատ սիրելի ու բոլորիս կողմից հարգված Սրբազանի կողին եվ թույլ չենք տալու, որ տիրադավ հակահայերը փորձեն գրավել Գուգարաց թեմի առաջնորդարանը»։