Լրահոս
Տարածաշրջան
10:00
23.09.24
315

Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Img default alt hy

Թուրքիայի կենտրոնական Նևշեհիր քաղաքի մոտ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով տուժել է 18 մարդ, այդ թվում՝ 15 զբոսաշրջիկ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sabah թերթը, ավտոբուսը Նևշեհիրից, որի կողքին գտնվում է Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային շրջանը, շարժվում էր դեպի Ալանիա (Անթալիա նահանգ)։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով վթար է տեղի ունեցել։ Դեպքի վայր արագորեն ժամանել են բժիշկներն ու ոստիկանները։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։